Այսօր կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Առաջին երկու հարցերի քննարկումից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկել են ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրման կանոնակարգի (2022 թ. խմբագրություն) հաստաման, ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնում Սլավիկ Ղազարյանի նշանակման օգտին: Նույն կոմիտեի անդամի թափուր հաստիքը, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների քվեարկության արդյունքում, կհամալրի ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի՝ 2022 թ հունվարի 21-ին կայացած նիստի ընթացքում որոշվել էր ՀՖՖ Գործկոմի անդամների դիրքորոշումները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնության հանդիպումների հայտացուցակներում ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների քանակի (2022-23 մրցաշրջան) վերաբերյալ ներկայացնել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի ակումբներին ու ստանալ նրանց դիրքորոշումները: Հարցի բազմակողմանի քննարկումից հետո, հաշվի առնելով նաև ակումբների դիրքորոշումները, որոշվել է անփոփոխ թողնել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին Խմբի առաջնության հանդիպումների հայտացուցակներում ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների քանակը (2022-23 մրցաշրջան):