«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ «Կամպ Նոուի» վերակառուցման նպատակով թիմը 1 մրցաշրջան տնային հանդիպումներն կանցկացնի Մոնտժուիկի «Օլիմպիական» ստադիոնում։
«Մենք արդեն թիրախավորել ենք ստադիոնի փոփոխության մի քանի տարբերակ, ամենահարմարը Մոնտժուիկի ստադիոնն է:
Եթե ամեն ինչ լավ ընթանա կավարտենք շինարարությունը 1 տարում»,- ասել է Լապորտան: