«Ասթոն Վիլան» ցանկանում է թիմում պահել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
Բիրմինգհեմյան ակումբը բրազիլացուն վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ 40 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
Գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է, որ 29-ամյա կիսապաշտպանը մնա մշտական հիմունքներով։
Այնուամենայնիվ, Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ որոշում չի կայացվի մինչև մայիս։