Ստեֆան դե Վրեյը վնասվածք է ստացել

«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը վնասվածք է ստացել «Լիվերպուլի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1:0):

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, դե Վրեյի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սրունքի վնասվածք:

Վնասվածքը լուրջ չէ, սակայն «Ինտերի»  գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագեն որոշել է չվտանգել 30-ամյա ֆուտբոլիստի առողջությունը, ուստի հանդիպման ընդմիջմանը  փոխարինել ՝ նրան։

Հիշեցնենք, որ դե Վրեյը «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականին «Լացիոյից»:

Այս մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը մասնակցել է իտալական Ա Սերիայի 22 հանդիպման ու աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։