Անգլիական «Լիվերպուլը» մեկ տարվա ընթացքում առաջին անգամ պարտվեց տանը.
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «մերսիսայդցիները» երեկ՝ մարտի 8-ին, պարտվեցին «Ինտերին» (0:1):
«Լիվերպուլի» անպարտելի շարքը «Էնֆիլդում» բոլոր մրցաշարերում մինչև այս խաղը կազմում էր 28 հանդիպում (21 հաղթանակ, 7 ոչ-ոքի):
Վերջին անգամ «կարմիրները» տանը պարտվել էին 2021 թվականի մարտի 7-ին Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» դեմ խաղում (0:1):