Պրեմիեր Լիգան հայտարարել է Ռուսաստանում խաղերի հեռարձակման դադարեցման մասին։
Լիգան և ակումբները միաձայն պայմանավորվել են կասեցնել պայմանագիրը Okko ընկերության հետ։
Բացի այդ, Պրեմիեր Լիգան հայտարարել է, որ մեկ միլիոն ֆունտ ստերլինգ կնվիրաբերի Ուկրաինայի ժողովրդին աջակցելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊԼ-ն տարեկան մոտ 6 մլն ֆունտ է վաստակում Ռուսաստանում առաջնության խաղերի հեռարձակումից։