Դրիս Մերտենսը կարող է անվճար հեռանալ «Նապոլիից»

«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարող է այս ամռանը լքել թիմը, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի տվյալներով՝ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը 34-ամյա խաղացողին դեռ չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։ Բելգիացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Նապոլիից» ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մրցաշրջանում Մերտենսը մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։