Ռոբերտո Մանչինի. «Ծանր ժամանակներ են մեզ համար, մարդիկ են տուժում»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է աշխարհում տիրող իրավիճակի մասին:

«Իրավիճակը դրամատիկ է: Սովորաբար սպորտը միավորում է, այլ ոչ թե բաժանում: Հասկանալի է, որ սպորտը կարող է օգնել, բայց մենք ծանր ժամանակներ ենք ապրում։

Շատ մարդիկ են տուժում։ Սրանք մռայլ ժամանակներ են բոլորիս համար, յուրաքանչյուրի համար:

Դժվար է մտածելը, որ 2022 թվականին մենք խոսում ենք պատերազմի մասին։ Դա վերաբերում է ոչ միայն մարզիկներին, այլ բոլորին»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Sportface-ը: