Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հայտարարել է, որ մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։
«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ գարնանը մենք ցանկանում ենք բանակցել Լևանդովսկու հետ, բայց հիմա սկսվում է մրցաշրջանի որոշիչ փուլը, մենք ցանկանում ենք 100%-ով կենտրոնանալ խաղի վրա։ Մնացած հարցերը կքննարկվեն ապագայում»,- ասել է Կանը։
33-ամյա լեհի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում նա «Բավարիայի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 39 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։