Էդեն Ազարի եղբայրը խոսել է նրա ապագայի մասին

Ֆուտբոլիստ Կիլիան Ազարը՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը, կիսվել է եղբոր ապագայի մասին իր կարծիքով։

«Էդենի կարիերան լավ է ընթանում։ Նա իրեն լավ է զգում, իր ներկայիս ակումբում:

Էդենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, և ես կարծում եմ, որ  նա կմնա ակումբում։

Միգուցե հիմա Էդենը մի փոքր ավելի քիչ է խաղում, իսկ թիմն աշխատում է առանց նրա, բայց բոլորը գիտեն, թե որքան լավն է նա»,- Կիլիան Ազարի խոսքերն է մեջբերում HLN-ը: