Մարկուս Ռեշֆորդն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր հեռանկարներին.
24-ամյա հարձակվողը մտահոգված է այն հանգամանքով, որ թիմի մեկնարկային կազմում տեղ չունի։
Ռեշֆորդն այս տարի Պրեմիեր Լիգայում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել մեկնարկային կազմում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հարձակվողը պրոֆեսիոնալ վարքագիծ է դրսևորում, բայց ցանկանում է հստակ երաշխիքներ ստանալ: