Խոսեպ Գվարդիոլա. «Գործում էինք ինչպես մեկ ընդհանուր օրգանիզմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում տարած  հաղթանակի մասին (4:1):

«Լավ հանդիպում անցկացրինք, հատկապես երկրորդ խաղակեսում:

Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի շատ էներգիա ծախսեց նրանց չհաջողվեց ճնշել մեզ:

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր 4-2-4 սխեմայով և շատ ագրեսիվ էր։ Նրանք այդ մարտավարությամբ խաղում են, երբ Կրիշտիանուն բացակայում է:

Մրցակիցը տպավորում էր. պաշտպանությունից դուրս գալը բարդ էր մեզ համար։ Գործում էինք ինչպես մեկ ընդհանուր օրգանիզմ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։