«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հայտարարել է, որ գոհ է Մադրիդի «Ռեալից» լոնդոնյան ակումբ տեղափոխությունից:
«Ես զգում եմ, որ ավելի կարևոր ֆուտբոլիստ եմ դարձել թիմի համար: Ես գտա իմ տեղը ֆուտբոլում և օրեցօր ավելի լավն եմ դառնում»:
Կիսապաշտպանի խոսքով՝ ինքը լոնդոնյան ակումբում խաղաղություն ու կայունություն է գտել։
«Ես այստեղ ինձ լավ եմ զգում, կայուն խաղ եմ ցուցադրում և ցանկանում եմ մնալ»,- ասել է նա։