«Միլանը» յուրօրինակ նվաճման է հասել Իտալիայի առաջնությունում

 

Երեկ՝ կիրակի՝ մարտի 6-ին, Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա»  ստադիոնում «Նապոլին» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի շրջանակներում հանդիպել էր «Միլանին»։

Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 0։1 հաշվով։

Ինչպես նշում է OptaPaolo-ն  «Միլանը» 1981 թվականից ի վեր առաջին անգամ Իտալիայի առաջնությունում երկու անընդմեջ արտագնա խաղերում հաղթանակ  տարավ «Նապոլիի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ստեֆանո Պիոլիի սաները Իտալիայի առաջնության 8-րդ տուրում արտագնա խաղում 1:3 հաշվով հաղթեցին «Նապոլիին», իսկ Զլատան Իբրահիմովիչն այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ։