Գերմանական «Շալկեն» թիմի պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դիմիտրիոս Գրամմոսիսի հետ պայմանագրի խզման մասին։
«Մենք մրցաշրջանի այն հատվածում ենք, երբ պետք է կարևոր որոշումներ կայացնենք։
Մենք այլևս վստահ չենք, որ Բունդեսլիգայի ուղեգիր նվաճելու մեր նպատակը դեռևս հասանելի է այս մրցաշրջանում, ուստի կարծում ենք, որ թիմին նոր ազդակ է պետք մրցաշրջանն հաջող ավարտելու համար»,- ասել է «Շալկեի» մարզական տնօրեն Ռեուվեն Շրյոդերը: