«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
«Այսօրվա ֆուտբոլային աշխարհում մեկ ակումբում անցկացրած վեց մրցաշրջանն իսկապես շատ է:
Ես չեմ պատրաստվում մնալ այստեղ, չունենալով հստակ նպատակ:
Պետք է տեսնեմ, որ մենք կարող ենք շարունակել հաջողության հասնել միասին, դա ամենակարևորն է:
Երբ գլխավորեցի «Մանչեսթեր Սիթին», չէի սպասում, որ այսքան երկար կմնամ թիմում:
Ինձ շատ է դուր գալիս ակումբը, չեմ պատրաստվում հեռանալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։