«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ:
Թուրինյան ակումբը կապի մեջ է 28-ամյա խաղացողի հետ։ Ինքը՝ Պոգբան, նույնպես դեմ չէ «Յուվենտուս» վերադառնալուն։
«Ծեր սինյորան» կարող է կիսապաշտպանին առաջարկել 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բոնուսներ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվեի» կազմում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին։