«Յուվենտուսը» որոշել է վերանայել Պաուլո Դիբալայի նոր պայմանագրի կետերը

«Յուվենտուսը» հարձակվող Պաուլո Դիբալայի հաճախակի վնասվածքների պատճառով որոշել է վերանայել նրա պայմանագիրը, հայտնում է Football Italia-ն։

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին պետք է նախատեսվածից ավելի քիչ վարձատրել, քանի որ նա սկսել է հաճախակի վնասվածքներ ստանալ։ Հարձակվողն օրերս մրցաշրջանում իր արդեն 6-րդ վնասվածքը ստացավ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա խաղացողի գործակալը ժամանել է Թուրին՝ բանակցություններ վարելու 2022 թվականի ամռանը ավարտվող համաձայնագրի շուրջ։

2021/22 մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։