Վալերի Կարպինը բանակցություններ է վարում «Ռոստովի» հետ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կարող է վերադառնալ «Ռոստով», տեղեկացնում է «Чемпионат»-ը:

53-ամյա մասնագետը վերադարձի հնարավորությունը քննարկում է ՌՊԼ-ի ակումբի ղեկավարության հետ։ Եթե ​​կողմերը համաձայնության գան, ապա մարզիչը կհամատեղի աշխատանքը ակումբի և Ռուսաստանի հավաքականի հետ:

Կարպինը «Ռոստովը» գլխավորել է 2017-ից 2021 թվականներին, որից հետո ստանձնել է Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ռուսական հավաքականներին և ակումբներին հեռացրել էին միջազգային մրցաշարերից: