Հայտնի է՝ որքան կկազմի «ՄՅու»-ի բյուջեն ամառային տրանսֆերային պատուհանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» կկրճատի տրանսֆերային բյուջեն, եթե Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճի:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ անգլիական ակումբը նախատեսում է մոտ 80 միլիոն ֆունտ ստերլինգ ծախսել նորեկների հրավիրելու վրա, եթե մրցաշրջանի արդյունքներով դուրս գա Չեմպիոնների Լիգա: Եթե ​​դա տեղի չունենա, ապա ամառային տրանսֆերների համար «կարմիր սատանաներիի» բյուջեն կկրճատվի՝ հասնելով 50 միլիոն ֆունտի։

«Մանչեսթեր Յունայթեդը» 27 խաղից հետո վաստակած 47 միավորով 4-րդն է Պրեմիեր Լիգայում։ Ռալֆ Ռանգնիկի թիմը 2 միավորով գերազանցում է «Արսենալին», որը 3 խաղ պակաս է անցկացրել։