Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն ամփոփել է Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի արդյունքը (4:1):
«Ամբողջական հանդիպում էր: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, ագրեսիվ էինք գործում, նաև հանգիստ էինք։ Սրանք երեք շատ կարևոր կետեր են մեզ համար։ «Սևիլիան» ոչ-ոքի խաղաց, մենք էլ առաջ անցանք: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մենք չպետք է շեղվենք: Երբ մեր երկրպագուներն օգնում են, մենք ամեն ինչի ընդունակ ենք»,- բրազիլացի ֆուտբոլիստին է ցիտում Marca-ն:
Այս հանդիպումից հետո «Ռեալը» 63 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: