Չավին հայտնել է, որ «Բարսելոնան» առաջիկայում կքննարկի Ալվեսի հետ պայմանագրի երկարաձգումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ կատալոնական ակումբը շուտով կզբաղվի պաշտպան Դանի Ալվեսի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցով։

«Հուսով եմ՝ Դանին կմնա մեզ հետ, նա օրինակելի է: Նրա ներդրումը թիմի խաղում ահռելի է, Ալվեսը մեզ շատ է օգնում»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

38-ամյա պաշտպանը «Բարսելոնա» է վերադարձել այս մրցաշրջանի միջնամասում՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը «կապտանտնառգույնների» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: