«Բարսելոնան» Մարտին Բրեյթուեյթի վերաբերյալ որոշում է կայացրել

Հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Դանիացի ֆուտբոլիստը կորցրել է իր տեղը թիմի կազմում Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի և Ֆերան Տորեսի՝ կատալոնական ակումբ տեղափոխությունից հետո։ «Կապտանռնագույնները» պատրաստ են դիտարկել 30-ամյա հարձակվողի տրանսֆերն այս ամռանը վաճառելու հնարավորությունը:

Նշենք, որ հունվարի 20-ից սկսած Բրեյթուեյթը ոչ մի րոպե չի խաղացել «Բարսելոնայի» կազմում։