Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մի քանի միլիոն եվրո արժողությամբ տուն է գնում Իսպանիայում։
Նորվեգացի ֆուտբոլիստն արդեն սեփականություն ունի Իսպանիայի Մարբելյա քաղաքում, որտեղ ընտանիքի հետ անցկացնում է սուրբծննդյան արձակուրդները։
Սակայն 21-ամյա խաղացողը համոզված է, որ Իսպանիան կլինի իր երկրորդ տունը, ուստի որոշել է նոր տուն գնել երկրում։ Հոլանդը 6,5 միլիոն եվրո արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել՝ կրկին Մարաբելյայում, հայտնում է As-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աստղային հարձակվողը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» կամ «Ռեալ»։