Կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոն այս ամառ կհեռանա «Բարսելոնայից»:
Կատալոնացիները չեն երկարաձգի 30-ամյա խաղացողի հետ գործող պայմանագրի ժամկետը, եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ «կապտանռնագույնները» Ռոբերտոյին նոր պայմանագիր չեն առաջարկել վերջին տարիներին կիսապաշտպանի ցուցադրած խաղի պատճառով:
Այդ իսկ պատճառով իսպանացի ֆուտբոլիստը սկսել է կարիերան շարունակելու նոր տարբերակներ դիտարկել: Նա ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայում, և անգլիական մի քանի թիմեր հետևում են ստեղծված իրավիճակին։