«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Մարկինյոսը խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում առկա առաջընթացի մասին։
«Մենք բանակցություններ ենք վարում ՊՍԺ-ի հետ և ցանկանում ենք շարունակել համագործակցությունը:
Հուսով եմ, որ շուտով կավարտենք բանակցությունները: ՊՍԺ-ն իմ ապագան է. Լեոնարդոն դա գիտի.
Ամեն ինչ լավ է ընթանում, ես հարգում եմ ակումբին»,- Մարկինյոսի թվիթերյան էջում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։