«Չելսին» դիտարկում է թիմի կիսապաշտպան Ժորժինյոյի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, սակայն այս պահին ըստ լրագրող Նիկոլո Շիրայի բանակցային գործընթացը կասեցված է։
Իտալացի կիսապաշտպանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Երկու ակումբների ներկայացուցիչներ արդեն դիմել են 30-ամյա ֆուտբոլիստի գործակալին՝ կոնկրետ առաջարկներով։
Ժորժինյոն «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին «Նապոլիից»: