Լեհաստանի հավաքականի մամուլի պատասխանատու Յակուբ Կվյատկովսկին հայտնել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Ջեգոշ Կրիխովյակն առաջարկ ունի այլ ակումբից։
«Նա լուրջ առաջարկ ունի այլ ակումբից. Կրիխովյակը ցանկանում է հեռանալ ռուսական ակումբից
Կրիխովյակի գործակալը բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ՝ պայմանագիրը խզելու համար։
Բոլորը սպասում են, թե ինչ կանի ՖԻՖԱ-ն, քանի որ եվրոպական խոշոր առաջնություններում տրանսֆերային պատուհանները փակ են»,- Կվյատկովսկու խոսքերն է մեջբերում Polsat Sport-ը։