«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ խաղադաշտ կվերադառնա Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղում, հայտնում է Football Italia-ն
Ըստ աղբյուրի՝ 40-ամյա շվեդ հարձակվողը նախօրեին մարզվել է ընդհանուր խմբում և կկարողանա օգնել թիմին առաջիկա խաղում։