«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է մերսիսայդյան ակումբ տեղափոխության մասին։
«Այո, մինչ տեղափոխությունը ես խոսել եմ Յուրգեն Կլոպի հետ։
Երբ Կլոպը զանգում է քեզ, դու շատ ես մտածում նրա առաջարկի մասին:
Մենք խոսել ենք իմ մասին, իմ անձնական կյանքի, ինչպես նաև ակումբի, և ֆուտբոլիստների մտածելակերպի մասին։
Ես շատ եմ մարզվում և քայլ առ քայլ գնում եմ թիմում իմ տեղը գրավելու»,- ասել է Կոնատեն:
Հիշեցնենք, որ Կոնատեն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Լայպցիգից» 2021 թվականին։