Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան սանկցիա է կիրառել ՌԴ-ի նկատմամբ

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) դադարեցրել է Ֆրանսիայի Լիգա 1-ի ցուցադրությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։

«LFP»-ն  որոշում է կայացրել կասեցնել «Մատչ» հեռուստաալիքով Ռուսաստանում Ֆրանսիայի առաջնության հեռարձակման պայմանագիրը»,- ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: