Յուրգեն Կլոպը խոսել է իր ապագայի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդյան ակումբում իր ապագայի մասին.

«Ծրագիրը մնում է նույնը. Ոչինչ չի փոխվել, և եթե ես որոշեմ հեռանալ 2024 թվականին, ապա կազմի մակարդակը որևէ կերպ չի ազդի իմ որոշման վրա։

Մենք աշխատում ենք երկարաժամկետ նախագծի վրա: Ուստի ակումբը պետք է էլ ավելի ուժեղ լինի, երբ ես հեռանամ»,- ասել է մասնագետը։

Գերմանացի մասնագետը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։ Կլոպի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: