Տյագո Ալկանտարան և Ժոել Մատիպը բաց կթողնեն «Վեսթ Հեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի հանդիպումը՝ հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Այս մասին նախախաղային ասուլիսի ընթացքում հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Ալկանտարան շարունակում է բուժվել ծնկի վնասվածքից, որն ստացել է Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպման նախավարժանքի ժամանակ, իսկ Մատիպը պարզապես վատառողջ է։