«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը կարող է ձգձգվել

«Սանտիագո Բերնաբեուի» վերակառուցման աշխատանքները կարող են ձգձգվել  հակառուսական պատժամիջոցների պատճառով:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, հենց Ռուսաստանից է բերվում կառուցապատման համար անհրաժեշտ շիանյութը:

Գործող պատժամիջոցների և օդային սահմանի փակ լինելու արդյունքում «Ռեալի» մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը սկվել էր 2019 թվականին և նախատեսված էր ավարտել 2023-ի սկզբին: