Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան «Բարսելոնային» անվանել է նախորդ տասնամյակի լավագույն ակումբ:
«Նույնիսկ որպես «Ռեալի» ֆուտբոլիստ կարող եմ ասել, որ «Բարսան» 2010-ականներին լավագույն թիմն էր, որը ես երբևէ տեսել եմ: Ես խաղացել եմ մի քանի իսկապես հիանալի թիմերում, բայց այն…:
Լավագույն ֆուտբոլիստները, որոնց դեմ խաղացել եմ, Չավին և Ինյեստան են: Ցավալի է, որ նրանք երբեք չեն կարողացել նվաճել «Ոսկե գնդակը»: Եվ Բուսկետսը: Նրանք երբեք չէին կորցնում գնդակը»,- Խեդիրայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է եկել 2010-ից 2015 թվականներին։ 2020/21 մրցաշրջանի վերջում նա հայտարարեց կարիերան ավարտելու մասին։