Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն մեկնաբանել է Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին հանդիպման արդյունքը (0:1):
«Ցավոք սրտի, մեզ դեռևս չի բավականացնում սրությունը հանդիպումների վերջնամասում, չենք կարողանում կոտրել պաշտպանությունը, իսկ վերջում պարտվում ենք։ Այդպես էր նաև «Սասուոլոյի» դեմ խաղում (1:2):
Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ է պահանջվում թիմից: Մենք 22 հարված կատարեցինք դարպասին և մրցակցին գրեթե ոչինչ թույլ չտվեցինք ստեղծել։
Այսօր կարևոր էր դարպասն անառիկ պահելը, և անչափ հիասթափեցնող է այսպես գոլ բաց թողնելը («մանուշակների» պաշտպան Լորենցո Վենուտին ինքնագոլի հեղինակ դարձավ 92-րդ րոպեին)»,- 44-ամյա մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: