Ռոման Աբրամովիչը «Չելսիին» ներել է խոշոր պարտքը

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը լոնդոնյան ակումբից չի պահանջի պարտքի մարում:

«Ես չեմ խնդրի պարտքերի վերադարձի մասին: Ինձ համար դա միշտ կապված եղել է ոչ թե բիզնեսի կամ փողի հետ, այլ խաղի և ակումբի հանդեպ մաքուր սիրով»,- ասվում է գործարարի հայտարարության մեջ:

Ռուս գործարարին «Չելսիի» պարտքի գումարը գնահատվում է 1,51 միլիարդ ֆունտ ստերլինգ։