Յուրգեն Կլոպ. ««Նորվիչի» դեմ խաղը բարդ ստացվեց»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Նորվիչի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):

«Խաղը բարդ ստացվեց, ինչպես և մենք սպասում էինք: Մենք կազմի 10 փոփոխություն ունեցանք, ուստի մի փոքր ժամանակ պահանջվեց հավաքվելու համար:

«Նորվիչը», ինչպես և Պրեմիեր Լիգայի վերջին խաղում, ուժեղ ու ինտենսիվ սկսեց, բայց 15 րոպե անց մենք հանգստացրինք խաղը, ցուցադրեցինք շատ լավ ֆուտբոլ և խփեցինք գեղեցիկ գոլեր։ Երբ տիրում էինք գնդակին, այդժամ վերահսկում էինք խաղը, հեշտությամբ փոխանցումներով էինք խաղում՝ սպասելով մրցակցի սխալներին:

Երկրորդ խաղակեսում չկարողացանք երրորդ գոլը խփել, նրանք օգտվեցին իրավիճակից, և դա կարող էր փոխել խաղը։ Դա տեղի չունեցավ, բայց նրանք դեռ ունեին իրենց պահերը, ուստի մենք ստիպված էինք տանջվել: Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ խաղից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։