Կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը մտադիր է հեռանալ «Կրասնոդարից»։ Այս մասին հայտնում է «Матч ТВ» հեռուստաընկերությունը:
32-ամյա խաղացողը բանակցություններ է վարում ռուսական ակումբի հետ պայմանագրի վաղաժամ խզման շուրջ։
Լեհ ֆուտբոլիստը «ցլերին» միացել է 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Լոկոմոտիվից»։ Նրա համաձայնագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Նշենք, որ այսօր ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեի և նրա 3 օգնականների հետ։