«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Դանիացի ֆուտբոլիստն ակտիվ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ, որը բարելավվել է իր պայմանագրային առաջարկը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ կատալոնական ակումբը մոտ է 25-ամյա խաղացողի հետ 5 տարվա պայմանագիր կնքելուն։
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստենսենը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսին: