Յուրգեն Կլոպ. ««Լիվերպուլը» չի պատրաստվում բաժանվել այդ ֆուտբոլիստից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի դարպասապահ Քուիվին Կելեհերի ապագայի մասին։

«Մեզ ուժեղ պահեստային դարպասապահ է պետք, ուստի վաճառքը կամ Կելեհերին այլ ակումբ վարձակալությամբ բաց թողնելն այս պահին մեր ծրագրերի մեջ չի մտնում: Նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ և վերջին շրջանում լուրջ առաջընթաց է գրանցել»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա իռլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում և բաց թողել 7 գոլ։