Պաշտպաններ Կլեման Լանգլեն, Սամուել Ումտիտին և Օսկար Մինգեսան այս ամառ կարող են հեռանալ «Բարսելոնայից»:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ նրանց հեռանալը կատալոնական ակումբին թույլ կտա պայմանագիր կնքել Անդրեաս Քրիստենսենի և Սեզար Ասպիլիկուետայի հետ, որոնց համաձայնագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է 2021/22 մրցաշրջանի վերջում:
«Բարսելոնան» այժմ իր ակտիվում ունի 45 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: