Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում։ Իտալացի մասնագետի թեկնածությունն անձամբ խորհուրդ է տվել Ալեքս Ֆերգյուսոնը, տեղեկացնում է ESPN-ը։
Սըր Ալեքսը Մաուրիսիո Պոչետինոյի տաղանդի երկրպագուն է, բայց եթե արգենտինացի մասնագետի հետ չհաջողվի համաձայանության գալ, ապա Ֆերգյուսոնն առաջարկում է դիտարկել Անչելոտտիի թեկնածությունը։
Նշվում է, որ իտալացին գիտի, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում արդյունքի հասնել։ Նաև Անչելոտտին արդեն Անգլիայում աշխատելու փորձ ունի՝ «Չելսիի» և «Էվերթոնի» հետ: «Ռեալի» հետ 62-ամյա մարզչի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը: