Ռոման Աբրամովիչը պատրաստ է մեծ գումարի դիմաց վաճառել «Չելսին»:
Պոտենցիալ գնորդներին հայտնել են, որ ռուս գործարարը վաճառքի է հանել «Չելսին» և լոնդոնյան ակումբի դիմաց ցանկանում է ստամալ 4 միլիարդ ֆունտ ստերլինգ, հայտնում է The Telegraph-ը:
Ամերիկյան Raine բանկը գործարքում հանդես է գալիս որպես միջնորդ՝ բանակցելով պոտենցիալ ներդրողների հետ։
Հաղորդվում է, որ «Չելսիի» սեփականատերը դժվար թե 2 միլիարդ ֆունտը գերազանցող առաջարկ ստանա: