Բուքմեյքերները հայտնել են՝ որտեղ կշարունակի կարիերան Կրիշտիանու Ռոնալդուն

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է լքել մառախլապատ Ալբիոնը և վերադառնալ հայրենիք։

Արտասահմանյան բուքմեյքերները կարծում են, որ 37-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը Լիսաբոնի «Սպորտինգն» է, որտեղ հարձակվողը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Բուքմեյքերներն ավելի քիչ են հավատում Ռոնալդուի՝ ՊՍԺ, «Ռեալ» և «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությանը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։