Դանիել Ֆարկեն և նրա մարզչական շտաբը հեռացել են «Կրասնոդարից», տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը գերմանացի մասնագետի ու նրա օգնականներ Էդմունդ Ռիմերի, Քրիս Դոմոգալայի ու Քրիստոֆեր Ջոնի հետ։
Հիշեցնենք, որ 45-ամյա մարզիչը թիմը գլխավորում էր այս տարվա հունվարից: Նրա օրոք «ցլերը» ոչ մի պաշտոնական հանդիպում չէին անցկացրել։
«Կրասնոդարի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսեյ Անտոնյուկը, ով նախկինում աշխատել է որպես թիմի դարպասապահների մարզիչ։