Խամես Ռոդրիգես. «Այո՛, ամեն ինչ գրեթե պատրաստ էր «Ատլետիկո» տեղափոխվելու համար»

Քաթարը ներկայացնող «Ալ-Ռայան» ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ կարող էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Ատլետիկո»։

«Այո՛, ամեն ինչ գրեթե պատրաստ էր` «Ատլետիկո» տեղափոխվելու համար:

Ես ուզում էի, տեղափոխվել, գործարքը պետք է կայանար։

Բայց «Ռեալը» ինձ թույլ չտվեց  հեռանալ»,- Խամեսի խոսքն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: