«Մանչեսթեր Յունայթեդի» պարտքը աճել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի՝ անցած տարվա ֆինանսական հաշվետվությունը։

Փաստաթղթում նշվում է, որ նախորդ տարվա համեմատ մանչեսթերյան ակումբի արտաքին պարտքն ավելացել է՝ հասնելով 494,8 մլն ֆունտի։

Դա 8,6 տոկոսով ավելի է քան 2020 թվականի պարտքը։ Ենթադրվում է, որ նման պարտքերի գոյացման պատճառը կորոնավիրուսային համաճարակն է: