Մարիո Բալոտտելի. «100%-ով վստահ եմ, որ ունեմ նույն որակները, ինչ Մեսսին ու Ռոնալդուն»

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտտելին կիսվել է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։

«Ես կարիերայի ընթացքում բաց թողեցի մի քանի լուրջ շանսեր:

Այնուամենայնիվ, ես 100%-ով վստահ եմ, որ ունեմ նույն որակները, ինչ Մեսսին ու Ռոնալդուն։

Այս պահին չեմ կարող ասել, որ ես այնքան լավն եմ, որքան Ռոնալդուն, քանի որ նա հաղթել է տասնյակ մրցաշարերում:

Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի և Ռոնալդուի հետ, բայց եթե մենք խոսում ենք ֆուտբոլային որակների մասին, ես, անկեղծ ասած, նրանց նախանձելու ոչինչ չունեմ»,- ասել է Բալոտտելին: