«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ աշխատանքի մասին։
«Պիոլին ինձ վստահություն հաղորդեց և տեղ տվեց մեկնարկային կազմում՝ չնայած դժվարություններին:
Իսկ այն, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվում է, ի թիվս այլ բաների նաև, մարզչի շնորհիվ է: Պիոլին ստիպեց ինձ հավատալ ուժերիս»,- ասել է ֆուտբոլիստը:
Այս մրցաշրջանում 22-ամյա պորտուգալացին «Միլանի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։